Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Տիմոշենկոն Պորոշենկոյին կոչ է արել կտրել սեփական ձեռքը՝ գողության համար

Տիմոշենկոն Պորոշենկոյին կոչ է արել կտրել սեփական ձեռքը՝ գողության համար
14.10.2017 | 14:09

«Բատկիվշչինա» կուսակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առաջարկել է կտրել սեփական ձեռքը զինված ուժերում գողության համար: Տիմոշենկոյի խոսքով՝ Պորոշենկոն նախ խրատում է «բորշչ ուտել զինվորների հետ և միաժամանակ լվանում բյուջեի հսկայական ֆինանսական ռեսուրսները բանակի ապահովման համար կեղծ պայմանագրերով»:


Տիմոշենկոն հիշեցրել է, որ Պորոշենկոն ավելի վաղ խոստացել էր «կտրել (կոռուպցիոներների) ձեռքերը» բանակում գողություն կատարելու համար:
«Երբ ես լսեցի, որ նա կկտրի բանակում բոլոր կոռուպցիոներների ձեռքերը, մտածեցի՝ ինչպե՞ս նա առանց ձեռքի հետագայում պետք է այդպիսի պայմանագրերով ապահովի»,- ասել է Տիմոշենկոն ուկրաինական հեռուստատեսությամբ: Բացի այդ, Տիմոշենկոն Պորոշենկոյին համեմատել է Գորինիչ օձի հետ, որի կտրված գլխի փոխարեն նոր գլուխ է աճում:

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ